Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» «Սան Սիրո» ստադիոնում հյուրընկալվեց «Միլանին»:
Խաղն ավարտվեց «զինագործների» հաղթանակով` 2:0: Խաղի 15-րդ րոպեին Մեսութ Օզիլի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը շրջանցեց «Միլանի» ֆուտբոլիստին և գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը:
Առաջին խաղակեսին ավելացված 4-րդ րոպեին Օզիլի կտրող փոխանցումից հետո Աարոն Ռեմսին մնաց «ռոսոներիների» դարպասապահի հետ մեն մենակ, շրջանցեց վերջինիս և գնդակն ուղարկեց անպաշտպան դարպասը:
Նշենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին:
«Միլան»-«Արսենալ»` 0:2
Գոլերը` Մխիթարյան (15), Ռեմսի (45+4)
Նյութի աղբյուրը՝ armsport.am