ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն իտալական «Միլանի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:

Մխիթարյանը երեք հարված է կատարել դարպասին: Նրա 47 փոխանցումից թիմակիցներին հասել է 83 տոկոսը: 29-ամյա խաղացողը կատարել է 2 առանցքային փոխանցում, 2 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 5 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 3 անգամ խլել է գնդակը, 1 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը:

Մխիթարյանը կանոնները խախտել է մեկ անգամ, նրա դեմ եւս խախտել են մի դրվագում:

Մխիթարյանը ստացել է 9.1 գնահատականը եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Հիշեցնենք, որ «Արսենալը» արտագնա խաղում հաղթել է 2:0 հաշվով, ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը խփել է առաջին գոլը լոնդոնյան թիմում:

Նյութի աղբյուրը` NEWS.am