Խոյ
Արտաքինից նրանք կարող են փխրուն եւ թույլ թվալ, բայց առաջին տպավորությունը խաբուսիկ է: Խոյը բարձր է գնահատում իր անկախությունն ու պատրաստ է մինչեւ վերջ պայքարել իր իդեալների համար:
Քանի դեռ պատերազմ չեք հայտարարել, Խոյերն հանգիստ են, ուշադրություն չեն դարձնում մանրուքներին: Բայց եթե անցնեք թույլատրելիի սահմանը, Խոյն անմիջապես հարձակման կանցնի, ընդ որում՝ հիմնականում մարտից հաղթանակած դուրս կգա:
Ցուլ
Այս կանայք միշտ բաց են եւ բարեհաճ շրջապատի հանդեպ: Չես էլ ասի, որ ներքուստ նրանք պողպատի պես կոփված են:
Բայց միայն արտաքին նշաններով նրանց բնավորության մասին դատելն առնվազն հիմարություն է: Եթե խախտում եք Ցուլի անձնական տարածքը, ձեր առջեւ բոլորովին այլ մարդ կտեսնեք. զայրացած եւ մեկ վայրկյանում ձեզ երկրի երեսից ջնջելու պատրաստ: Այդ պատճառով զգույշ եղեք Ցուլի հետ շփման մեջ:
Այծեղջյուր
Հաճախ նրանք բարեկրթության շրջանակում են պահում իրենց. նրանցից հազվադեպ կլսեք անպարկեշտ խոսքեր կամ էմոցիոնալ պոռթկում կտեսնեք:
Արտաքին անտարբերությունը նրանց սկզբունքային դիրքորոշումն է: Այդ կերպ Այծեղջյուրն իրեն պաշտպանում է մարդկանցից, որոնք ուզում են կանխամտածված նվազեցնել նրա ինքնագնահատականը: