Ամերիկացի մեդիամագնատ Ռուփերթ Մերդոքը բաժանվում է կնոջից, հայտնում է РИА Новости-ն:


News Corporation ընկերության տնօրենների խորհրդի նախագահ 82-ամյա Մերդոքը դատարան է դիմել իր 3-րդ կնոջից բաժանվելու համար: News Corporation-ը հաստատել է ապահարզանին պատրաստվելու մասին լուրերը, սակայն պատճառները չեն մատնանշվել:


Մերդոքն ու երիտասարդ Վենդի Դենգը ամուսնացել էին 1999-ին՝ Մերդոքի նախորդ ամուսնալուծությունից 3 շաբաթ անց: