Ռուսաստանը երրորդ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման պայմանագրի ժամկետի ավարտից հետո միջուկային զինաթափման հարցով պատրաստ է շարունակել երկխոսությունը, սակայն հաշվի առնելով այնպիսի զինատեսակների ձեռքբերումը, որն ունակ է շրջանցել ՀՕՊ համակարգերը, բալիստիկ հրթիռների եւ մարտագլխիկների կրճատումը այլեւս այնքան էլ կարեւոր չէ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Interfax.ru–ն։
Պուտինը պարզաբանել է, որ Ռուսաստանը «համաձայն է շարունակել գործող պայմանները կամ մարտագլխիկները եւ կրիչները կրճատել»:
Պուտինը հավելել է նաեւ, որ յուրաքանչյուր համակարգ, որի մասին ինքը խոսել է Դաշնային ժողովին ուղղված ուղերձում, հեշտությամբ կարող են հաղթահարել ՀՕՊ համակարգերը, ավելին՝ բոլոր փորձարկումները հաջողությամբ են ավարտվել։