Խոյ. Օրը կանցնի արագ եւ աննկատ: Պատճառը օրվա հագեցած գրաֆիկն է: Իրադարձությունները կհաջորդեն իրար եւ չեք հասցնի նույնիսկ ուշքի գալ: Այսօր խորհուրդ չի տրվում նոր ծանոթություններ սկսել: Նույնիսկ արդեն փորձված ընկերները կարող է չհասկանան ձեր վարքագիծը: Ամեն դեպքում պահպանեք ինքնատիրապետումը:
Ցուլ. Հանգամանքներն այսօր ձեր առաջ կդնեն մեկ մի մեկ ուրիշ խնդիր, որոնք դուք կկարողանաք իհարկե լուծել, սակայն ուժերի գերլարումով: Օրվա վերջում արդեն կզգաք, որ պարզապես սպառված եք ու անկարող այլեւս գործերի մասին նույնիսկ մտածելու: Երեկոն հարմար է սիրելիի հետ կամ ընտանեկան միջավայրում անցկացնելու համար: Այդպես դուք կկարողանաք նաեւ վերականգնել ուժերը:
Երկվորյակ. Այսօր ձեզ կտանջեն տարբեր հարցերի շուրջ ունեցած ձեր կասկածները: Որեւէ որոշում, նույնիսկ ամենաանկարեւորները, դուք կկայացնեք ահավոր մեծ դժվարությամբ: Արդեն օրվա երկրորդ կեսին դուք մի այնպիսի նյարդային պրկման մեջ կհայտնվեք, որ դյուրին կլինի ձեզ պոռթկման սադրելը: Հատկապես ուշադիր եղեք, որպեսզի սիրելիի հետ հարաբերությունները չփչացնեք ձեր լարվածության պատճառով:
Խեցգետին. Այսօր կարող եք ցուցաբերել ակտիվություն հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են շփումներին. բանակցություններին եւ հանդիպումներին: Ձեր հաղորդակցության կարողություններն ու խոսքի համոզչականությունն այսօր կարող են ձեզ համար դառնալ անփոխարինելի զենքեր:
Առյուծ. Հարմար ժամանակ է ճանապարհորդությունների մեկնելու համար: Եթե կա նման հնարավորություն մի քանի օրով արձակուրդ վերցրեք եւ կտրվեք առօրյա թոհուբոհից որեւէ հետաքրքիր տեղ մեկնելով: Ժամանակահատվածը բարենպաստ է նաեւ ընտանեկան հարաբերություններն ամրացնելու համար:
Կույս. Այսօր դժվար թե ինչ որ շրջադարձային բան կատարվի ձեր կյանքում, սակայն փոքրածավալ դրական տեղաշարժեր հնարավոր են լիովին: Հարմար օր է պարտքերը վերադարձնելու համար: Ինչպես դուք կարող եք վերադարձնել ձեր պարտքերը այլոց, այնպես էլ հիշեցնել, որ մարդիկ ձեզ գումար են պարտք եւ ժամանակն է վերադարձնելու:
Կշեռք. Հարմար օր է ցանկացած գործ անելու, ցանկացած հարց կարգավորելու համար: Օգտագործեք այս ժամանակահատվածը ընթացիկ խնդիրները թեթեւացնելու համար: Ուշադրություն դարձրեք ձեր ֆինանսական վիճակին: Եթե պատրաստվում եք վարկային պարտավորություններ ստանձնել, ապա հիմա ամենից հարմար ժամանակը չէ: Խուսափեք ավելորդ ծախսերից:
Կարիճ. Այսօր խուսափեք քիչ ծանոթ մարդկանց հետ անկեղծ զրույցներից, պլանների քննարկումից կամ այնպիսի տեղեկություններ հայտնելուց, որոնք կարող են հետագայումձեր դեմ օգտագործվել: Հիշեք, որ ձեր շրջապատում բավական չարակամ մարդիկ կան եւ կարող եք դառնալ սադրանքների կամ խաբեության զոհ:
Աղեղնավոր. Օրը խոստանում է լինել հատկապես արդյունավոր եւ շռայլ մասնագիտական ձեռքբերումների առումով: Կարող եք անվարան կերպով գործողությունների պլան կազմել եւ ձեռնամուխ լինել դրանք իրականացնելուն: Ձգձգելու կարիք չկա, քանի որ ժամանակը կարող է չհերիքել: Շատ գործեր կունենաք անելիք եւ կհասցնեք բոլորն էլ ավարտին հասցնել ժամանակին: Ձեր հաստատակամությունը եւ աշխատասիրությունը արդյունքներ կտան եւ արդեն երեկոյան կզգաք այդ դրական արդյունքները:
Այծեղջյուր. Փոփոխություններն այսօր ձեր օգտին չեն լինի: Ամեն գնով պահպանեք հաստատունություն եւ կայունություն ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատավայրում: Հին կապերի վրա այսօր կարող եք հույս դնել եւ հասնել որոշակի արդյունքների: Կարող եք խորհուրդ հարցնել տարեց եւ փորձառու հարազատ մարդկանցից:
Ջրհոս. Օրը խոստանում է լինել բազմազբաղ, հետաքրքիր եւ հագեցած: Կարող եք հանդիպել այն մարդկանց հետ, որոնք վստահելի են եւ որոնք հետ կարելի է նոր գործեր սկսելը: Կարող եք նաեւ գնումներ կատարել, իհարկե ծախսերի չափը չանցնելով:
Ձկներ. Օրը կդասավորվի բավական լավ: Ոչ մի բացասական բան այսօր չի փչացնի ձեր տրամադրությունն ու ներդաշնակ հոգեկան վիճակը: Նույնիսկ միապաղաղությունը կձանձրացնի ձեզ: Այդ պատճառով էլ կարող եք երեկոյան ընկերների հետ մեկնել մեկ գավաթ գարեջուր կամ գինի խմելու: