Հունաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսի համար պայքարող ՊԱՈԿ-ի և ԱԷԿ-ի հանդիպման վերջին րոպեներին ՊԱՈԿ-ի ֆուտբոլիստները կարողացել են գոլ խփել, որը սակայն մրցավարը չի հաշվել։
Թիմի նախագահ Իվան Սավիդիին մրցավարի որոշումն այն աստիճան է զայրացրել, որ նա ատրճանակով մտել է դաշտ և վիճաբանություն սկսել։
Նշենք, որ խաղն այդպես էլ չի ավարտվել, սակայն տեղեկություններ կան, որ մրցավարը ի վերջո հաշվել է գոլը։