Մարդկանց ներկայությամբ կարող ենք ժպտալ, կատակել, փորձել կենսուրախ երևալ, բայց այդ նույն պահին հոգու խորքում քաոս է, կասկածներն ու վախերը կրծում են սիրտը՝ թույլ չտալով հանգիստ շնչել։ Երբեմն նույնիսկ ինքներս չենք կարողանում հասկանալ անհանգստության պատճառը։ Brainum.ru-ի հաղորդմամբ՝ այս թեստը կօգնի հասկանալ սեփական վախերը։ Ընտրեք ամրոցը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս։

#1 Խնդիրների շարանը չափազանց երկար է ձգտվում։ Առաջնորդվում եք «ես պարտավոր եմ» սկզբունքով և լուռ տանում ամբողջ ծանրությունը։ Օգնություն չեք խնդրում։ Մտերիմները հիանում են ձեր դիմացկունությամբ, քանի որ նրանց կարծիքով՝ կարող եք ամեն ինչ։ Եվ միայն ձեզ է հայտնի գինը, որն այդ կերպարի համար վճարում եք ամեն օր։ Ուզում եք՝ ամպերը ցրվեն, և արևը փայլի, ձեզ հետ վերջապես կիսեն ծանր բեռը։ Երազում եք «ես»-ը փոխարինել «մենք»-ով։


#2 Նման եք հեքիաթային արքայադստեր։ Ձգտում եք իդեալի, սիրում եք ուշադրություն գրավել։ Մշտապես հաճոյախոսությունների եք արժանանում, մարդիկ հաճախ են քծնում ձեզ։ Ընդհանուր առմամբ ձեզ հարմար է ընտրված դերում։ Բայց երբեմն իդեալի դիմակը հանելու մեծ ցանկություն է առաջանում, ուզում եք մոռանալ վարվելակերպի ընդունված կանոնների մասին, ուրախանալ։ Հոգու խորքում զղջում եք, որ արտաքին փայլի տակ այդքան քիչ անկեղծություն կա։

#3 Գործնական մարդ, ով պրագմատիկ է դիտարկում ամեն բան։ Յուրաքանչյուր քայլ նախապես հաշվարկում եք, վայրկենական ընկալում և մտապահում ցանկացած տեղեկատվություն։ Յուրաքանչյուր իրավիճակում կարողանում եք վերահսկել ինքներդ ձեզ։ Մարդկանց թվում է, թե ընդհանրապես զուրկ եք զգացմունքներից, հնարավոր չէ ձեզ նյարդայնացնել։ Զգացմունքները լցնում են հոգին միայն գիշերը, երբ քաղաքային աղմուկը հանդարտվում է, լռություն տիրում։ Ուզում եք ծիծաղել, լաց լինել, բայց ողջ, իրական լինել։

#4 Բարեսիրտ եք, կարեկցող, սովոր եք մյուսների ցանկությունները վեր դասել ձեր ցանկություններից։ Գիշերվա ժամերին էլ պատրաստ եք օգնության վազել, իսկ երբ ձեզանից գրեթե անհնարինն են խնդրում, մտածում եք՝ «ո՞վ, եթե ոչ՝ ես»։ Մարդիկ սովորել են ձեր առանձնահատկությանն ու դիմում են նույնիսկ ամենաչնչին առիթով։ Սակայն տևական ժամանակ է՝ մտածում եք, թե ձեզ ով է օգնելու, որովհետև ոչ ոքի հետաքրքիր չեն ձեր զգացմունքներն ու ապրումները, բոլորը տարված են սեփական օգուտով։

#5 Տունն ու ընտանեկան արժեքները ձեզ համար առաջին տեղում են։ Կարողանում եք գլուխ հանել միանգամից մի քանի խնդրից։ Լի եք էներգիայով, ընկերասեր եք։ Ձեր տան դռները միշտ բաց են ընկերների առաջ։ Հստակ տեսնելով նպատակը՝ վստահորեն քայլում եք այն իրականացնելու ճանապարհով։ Ձեզ դուր է գալիս կայունությունը։ Առաջին հայացքից ամեն ինչ հրաշալի է, տխրելու պատճառ չկա, ուզում եք ձեզ փոքր արքայադուստր զգալ, ում սպիտակ ձիով ասպետը ցույց կտա աշխարհի բոլոր գանձերը, կշրջապատի ուշադրությամբ ու հոգատարությամբ։

#6 Քաոսն ուղեկցում է ձեզ ամեն քայլափոխի։ Դատարկ պատերն ու անհույս միայնությունն այլևս ծանր չեն ձեզ համար, դուք սովոր եք դրան։ Գրավիչ արտաքին ունեք, բազմաթիվ տաղանդներ, բայց վախենում եք առաջ քայլ անել, ցույց տալ սեփական կարողությունները։ Անհաջողության վախը խանգարում է ձեզ, թույլ չի տալիս փորձել: Փորձեք ինքնավստահություն ձեռք բերել։

Նյութի աղբյուրը՝ 168.am