ՊՍԺ–ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը տրամադրված է արդեն այս ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալը», գրում է իսպանական AS-ը։ Ոտնաթաթի վիրահատությունից հետո Բրազիլիայում գտնվող Նեյմարը ընկերներին եւ ընտանիքին պատմել է, թե Փարիզում անցկացրած 5 ամիսը 5 տարվա տպավորություն է թողել։ Ֆուտբոլիստի հայրն արդեն բանակցել է Արքայական ակումբի ղեկավարության հետ եւ քննարկել հնարավոր գործարքը։
Հիշեցնենք, որ Նեյմարն անցած ամռանն է 222 միլիոն եվրոյով տեղափոխվել ՊՍԺ։ Ոչ պաշտոնական տվյալներով, «Ռեալը» Նեյմարի տրանսֆերի համար կարող է ներգրավել ֆինանսական միջոցներ Nike–ի հետ երկարաժամկետ համագործակցության պայմանագրով։