Խոյ. Մոտակա ժամանակներս փոխեք աշխատանքային ռիթմը եւ ավելի դանդաղեցրեք գործերի կատարման ընթացքը: Օրը հաջող է սիրային հարաբերությունների համար: Հնարավոր են նոր խոստումնալից ծանոթություններ, նոր սիրավեպի սկիզբ:
Ցուլ. Այսօր դուք բավական մեծ թվով գործեր կհասցնեք կատարել: Օրվա ընթացքում նաեւ որոշ պատասխանատու որոշումներ կայացրեք: Այսօրվա արդյունքներից գոհ կմնաք, երբ երեկոյան ի մի բերեք օրվա ձեռքբերումները: Փորձեք ավելի ջերմ լինել հարազատների հետ:
Երկվորյակ. Այսօր հատկապես ձեզ պետք կգա տակտիկական ռազմավարությամբ գործելու եւ դիվանագիտական ճանապարհով հարցեր լուծելու ձեր կարողությունը: Եթե օգնության կարիք զգաք, կարող եք դիմել, սակայն միայն վստահելի ընկերների: Սիրային եւ անձնական կյանքը կլինի ներդաշնակ:
Խեցգետին. Այս փուլում դուք լի կլինեք եռանդով եւ նորանոր բարձունքներ գրավելու վճռականությամբ: Մի շտապեք անցնել գործողությունների: Սպասեք մինչեւ մեկնարկի ազդանշան ունենաք: Ցանկալի չեն ինքնագլուխ քայլերը:
Առյուծ. Լիովին հավանական է, որ այսօր ամեն ինչ կորցնեք: Փորձեք պահպանել հանգստությունն ու ինքնատիրապետումը, այլապես տեւական եւ հյուծող պայքարի մեջ կներքաշվեք: Օրը քիչ թե շատ հարմար է ընտանեկան հարաբերությունները կարգավորելու եւ եղած հարցերը կանոնավորելու համար:
Կույս. Եթե այսօր կարեւոր գործեր եք պլանավորել, ապա հիշեք, որ դրանք կատարելու եք առանց կողմնակի օգնության: Կարող եք լսել տարեց մարդկանց խորհուրդները, եթե վստահելի են: Հարաբերություններ պարզելու համար օրն այնքան էլ հարմար չէ:
Կշեռք. Օրը կլինի բավական լարված: Փորձեք պահպանեք հանգստությունը եւ չտրվել սադրանքների: Սիրային հարցերում կարող են առաջանալ տարատեսակ տհաճություններ: Եթե չեք ցանկանում քայքայել հարցականի տակ հայտնված ներկա հարաբերությունները, ավելի լավ է խուսափեք հարաբերություններ պարզելուց:
Կարիճ. Եթե այսօր ինչ որ խնդիրներ կարգավորել չկարողանաք, ապա մտահոգվելու կարիք չկա: Ամեն բան չէ, որ կախված է ձեզանից եւ կան հանգամանքներ, որոնք այս պահին չեն դասավորվում այնպես, որ դուք կարողանաք այն ինչ այսօր պլանավորել եք, լիարժեք կատարել: Այս պահին դեռ զերծ մնացեք այդ ուղղությամբ տարվելիք կոնկրետ գործողություններից:
Աղեղնավոր. Շատ բան այսօր կտրվի ձեզ աստղերի բարեհաճությամբ: Մնում է, որ դուք ճիշտ ընտրություն կատարեք եւ վերցնեք այն, ինչը հեռանկարային է եւ առավել հետաքրքրական ձեզ համար: Հնարավոր է նյութական վիճակը կարողանաք կայունացնել եւ առաջ ընթանալ ծառայողական աստիճանով: Ամեն դեպքում, գործերի դրությունից գոհ կմնաք:
Այծեղջյուր. Մասնագիտական գործունեության ոլորտին առնչվող հարցերում ավելորդ նախաձեռնողականություն մի ցուցաբերեք: Կարող եք հանդիպել ձեր հանդեպ չարակամ տրամադրված մարդկանց անհասկացողությանը: Օրվա ընթացքում կարող եք միայն օգնել հարազատներին:
Ջրհոս. Փորձեք այս օրը պլանավորեք այնպես, որ հնարավորինս շատ գործերով կարողանաք զբաղվել: Ցանկացած հարց փորձեք կարգավորել խաղաղությամբ: Նոր ծանոթությունների համար հարմար ժամանակ է:
Ձկներ. Շատ գործեր կկարողանաք իրականացնել ինքնագլուխ կերպով: Այսօր կարող եք գնալ հանդիպումների, վարել գործնական բանակցություններ: Հնարավոր է նոր գործնական ծանոթություններ: Չի բացառվում նաեւ, որ օգտակար կապեր հաստատեք բարձրաստիճան անձանց հետ: