Ինքնուկ հաղորդաշարի հյուրը դերասան Գարիկ Սեփխանյանն է։ Առաջին անելիքը արթնանլուց հետո։ Սուրճ, ծխախոտով։ Մանկության երազանքը։ Երգիչ կցանկանայի դառնալ, բայց մեր խմբի մեջ ամենա անտաղանդը ես եմ երգի առումով։ Ինչպիսի՞ն էր Գարիկը դպրոցում։ Դպրոցում լավ սովորող եմ եղել մինչև ութերորդ դասարան, միքիչ թուլացրեցի, բայց վերջում լավ ավարտել եմ։ Առարկա, որ չեք սիրել։ Մաթեմատիկա, մաթեմատիկան չեմ սիրում, որորվհետև մարդու մեջից պետք է լինի, իմ մեջ չկա։ Եթե ոչ դերասան ապա։ Բիզնեսով կզբաղվեի։

 Ամեն նոր դերից հետո, դերասանին ի՞նչ է պետք։ Մոռանալ այդ դերը, չապրել այդ կերպարով և ստեղծել նորը։ «Full House»-ում ձեր սիրելի կերպարը։ Որ ասեմ ինչ որ կերպար կա, որ սիրում եմ սուտ կլինի, բնականաբար բարձրաձայն չեմ ասի, ով է ավելի տաղանդավոր կամ ով է ավելի լավ խաղում և այլ։ Բոլորին սիրում եմ մեր ստեղծած կերպարներն են։ Վայր, որտեղ հանգստանում եք։ Բնականաբար տանը լիարժեք կարողանում ես հանգստանալ, իսկ ինչ վերաբերվումա ժամանց անցկացնելուն, սիրում եմ սրճարանում ընկերներիս հետ, հարազատներիս հետ հաճելի ժամանակ անցկացնել։ Հհայտնի հայուհիներից ում հետ կցանկանայիք գնալ գինի խմելու։ Գայանե Ասլամազյանի։ Հարբած Մոնիկա Բելուչիին տեսնելով առաջին քայլը, որ կձեռնարկեիք։ Առաջին հերթին գազով թան կառնեի, կփորձեի հետ բերել

Մարդ, ում նախանձում եք
-Չեմ կարող ասել նախանձում եմ, բայց կցանկանայի Հոլիվուդյան ինչվոր դերասան լինեի, օրինակ Դիկաբրիոի պես։


Ինչի՞ց եք նյարդայնանում
-Ես տանել չեմ կարողանում անարդարությունը, ավելի լավ է վնաս կրեմ ինչվոր բանում, քան անարդարություն տեսնեմ։


Ինչի՞ց եք վիրավորվում
-Ես չեմ սիրում, որ ինձ խաբում են, դա իմ համար շատ վիրավորական է և ես կյանքում չեմ ներում սուտը։

Դուք պատրաստ եք պատշգամբից դուրս նետել նրան, ով…
-Ով վնաս կպատճառի իմ հարազատին, ինձ կդավաճանի, ինձ կխաբի


Առանց ո՞ւմ չեք կարող ապրել

-Առանց իմ հարազատնեիր, առանց իմ կնոջ, առանց իմ ընկերների

Առավել մանրամասն տեսնյութում. Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=34750&l=am