Խոյ. Գործերը, որոնք ձեզ իրապես գոհացում կպարգեւեն, իրականացրեք այսօր, իսկ մնացյալը կարող եք նաեւ հետաձգել: Կստանաք կարեւոր տեղեկություններ: Ճիշտ կլինի, եթե մի քանի աղբյուրից դրանց հավաստիությունը ստուգեք: Մի մտահոգվեք, եթե ինչ որ բաներ այսօր չստացվեն: Օրվա ըթնացքում կարեւոր է լավատեսությունը պահպանելը:
Ցուլ. Ցանկացած հարց պետք է լուծեք խաղաղ ճանապարհով: Բոլորին կարող եք համոզել, որ դուք ճիշտ եք: Կարեւոր է, սակայն, որ որեւէ խոսակցության պատրաստվեք երկար ու մանրակրկիտ կերպով: Նոր ծանոթությունները այս փուլում ցանկալի չեն: Սիրելիի հետ հարաբերությունները կընթանան ներդաշնակ կերպով:
Երկվորյակ. Շատ բան կհասցնեք այսօր: Կանեք այն ամենը, ինչը ձեր ուժերի սահմաններում է: Չափազանց բարդ նպատակներ եւ խնդիրներ մի դրեք ձեր առաջ: Ամեն դեպքում հաշվի առեք, որ ձեր հնարավորությունները սահմանափակ են: Կարող եք փոփոխություններ կատարել տան դասավորության մեջ:
Խեցգետին. Այսօր օրը կանցնի չափազանց հագեցած: Հարմար ժամանակ է նախապես սկսված գործերը վերջացնելու համար: Նոր հանգամանքներ ի հայտ կգան եւ շատ հարցերի հանդեպ ձեր հայացքը կփոխվի: Օրվա ընթացքում հաճելի հանդիպումների հնարավորություն կա: Կարող է նաեւ թեթեւ սիրային արկած ունենաք:
Առյուծ. Եթե կունենաք ինչ որ հավակնություններ գործընկերների հանդեպ, մի շտապեք այդ ամենի մասին բարձրաձայնել: Հնարավոր է ձեզ սխալ հասկանան նաեւ ղեկավարները եւ ընկնեք պատմության մեջ: Այսօր փորձեք հնարավորինս քիչ լինել մարդաշատ վայրերում: Երեկոյան կարող եք պարզապես նստել տանը եւ լավ ֆիլմ նայել:
Կույս. Այսօր հետաքրքիր գործնական առաջարկ կստանաք: Սակայն մի շտապեք ուրախանալ: Նախ ամեն բան հստակ ծանրութեթեւ արեք թեր եւ դեմ կողմերը կշռելով: Շատ ժամանակ անցկացրեք հարազատների հետ: Հնարավոր է թեթեւ տհաճությունների մեջ հայտնվեք:
Կշեռք. Տարատեսակ խոչընդոտների առաջ կկանգնեք: Շատ գործեր այսօր կձախողվեն պարզապես եւ դուք կընկնեք նյարդային լարված վիճակի մեջ: Կգա մի պահ, երբ կզգաք, թե փակուղային իրավիճակում եք: Ավելի լավ է չհուսահատվեք եւ չտրվեք բացասական էմոցիաներին:
Կարիճ. Բարենպաստ օր է գործարար կապերն ընդլայնելու համար: Հնարավոր է պայմաններ ստեղծվեն նոր նախագծերում ուժերը փորձելու համար: Հաջողության հասնելու համար մի փոքր խորամանկելը չէր խանգարի:
Աղեղնավոր. Այսօր ավելի լավ է սպասողական դիրք գրավեք բոլոր հարցերում: Ինչ էլ որ ասեք կամ ձեռնարկեք, միեւնույնն է ամեն բան կլինի ձեր կանխատեսածի հակապատկերը: Սիրելիի հետ հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն լինի: Խուսափեք վեճերից եւ հարաբերություններ պարզելուց:
Այծեղջյուր. Այս փուլում դուք հստակորեն կկարողանաք պատկերացնել ձեր նպատակները եւ ընթանալ դեպի դրանց իրականացումը: Ուժերը եւ տոկունությունը կբավարարեն, որպեսզի առաջ շարժվեք հաստատուն, թեեւ դանդաղ քայլերով: Եթե ինչ որ մեկը ձեր բարոյական աջակցության կարիքն ունենա, մի մերժեք նրանց: Հոգ տարեք ձեր առողջության նկատմամբ:
Ջրհոս. Հիմա անհրաժեշտ է, որ արագ կողմնորոշվեք եւ որոշումներ կայացնեք: Կարող եք խորհրդակցել վստահելի եւ փորձառու անձանց հետ, հատկապես եթե որոշումներն առնչվում են մասնագիտական գործունեությանը: Երեկոյան կարող եք դուրս գալ զբոսանքի գտնվել մաքուր օդում մի քանի ժամ:
Ձկներ. Այս օրը ձեզ կնվիրի բազմաթիվհնարավորություններ: Հնարավորություն կընձեռվի նոր գործնական կապեր հաստատելու, բարձրաստիճան անձանց հետ ծանոթանալու: Վերանայեք որոշ իրավական հարցերում ձեր պատկերացումները: Խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: