Գողը, որը թալանել էր սպանված հայ կնոջ տան մոտ գտնվող խանութը, գրություն է թողել, որտեղ գրված է. «Ես եմ մարասպանը»: Գրում է Hurriet Daily News-ը:

Խանութի տիրոջ խոսքերով` գողը փողերով լի արկղին ձեռք չի տվել: Սակայն դրա վրա գրություն է թողել` «Լավ կլիներ, եթե վերցնեի դա, քանի որ ես փողի կարիք ունեմ: Մի քանի իրեր եմ վերցրել: Ես եմ մարդասպանը»: Նա նաև նշել է, որ հայուհուն ճանաչել է մինչև այդ ողբերգությունը:

2012 թվականի դեկտեմբերի 28-ին Ստամբուլում մի քանի անգամ դանակի հարվածներ են հասցրել 84-ամյա Մարիցա Քյուչուքին:

Տեսախցիկները ֆիքսել են մարդասպանին: Այժմ Ստամբուլի ոստիկանությունը փնտրում է նրան:

Նշենք, որ անցած ամսվա ընթացքում հարձակվել են 5 հայուհիների վրա: Իսկ հունվարի 27-ին Սամաթա շրջանում հարձակումների դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել: