Սիրիայում ահաբեկչական խմբավորում գլխավորող Հասրաթ Ալիևը ժամանակին փախել էր տանից և Սիրիայում մասնակցում էր ահաբեկչական գործողությունների։ Չնայած այն բանի, որ ծնողները մի քանի անգամ խնդրել են իրենց որդուն վերադառնալ հայրենիք Ալիևը մերժել է նրանց խնդրանքը։ Սակայն որոշակի ժամանակ անց տեղի ունեցող իրավիճակների հիասթափված Ալիևը վերադառնում է Ադրբեջան, որտեղ ձերբակալվում և դատապարտվում է 9 տարվա ազատազրկման։
Սիրիայում նա իր առաջին քայլերը կատարել է մեկ այլ ադրբեջանցի Ռովշան Բադալովի գլխավորած խմբավորման կազմում։ Բադալովը ժամանակին։ Առավել հետաքրքիր է Ռովշան Բադալովի կյանքը։ Նա տարիներ շարունակ կռվել է տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում։ 2002 թվականին վերադառնում է Ադրբեջան, ստեղծում է ռազմական խմբավորում և ցանկություն է հայտնում գնալ առաջնագիծ ու մարտեր վարել հանուն Ղարաբաղի։ Ըստ պաշտոնական տեղեկության Բադալովին այդ ժամանակ ձերբակալում են և դատապարտում 10 տարվա ազատազրկման։ Սակայն կան կասկածներ, որ իրականում Բադալով իր խմբավորումով ժամանակ առ ժամանակ կատարել է դիվերսիոն գործողություններ իսկ նրա ձերբակալման մասին լուրերը պարզապես միջազգային կառույցներին մոլորեցնելու համար են եղել։ 2013 թվականին իբր պատիժը կրելուց հետո նա գնում է Սիրիա և արդեն այնտեղ է խմբավորում կազմում և դրանց մեջ ներգրավում բազմաթիվ ադրբեջանցիների։ Ռովշան Բադալովը և իր 25 զինակիցները զոհվում են 2014 թվականի հոկտեմբերին։
Ըստ երևույթին ադրբեջանական իշխանությունը և բանակի ղեկավարությունը նույն սցենարով կօգտագործի նաև Հասրաթ Ալիևին և մյուս ադրբեջանցի ահաբեկիչներին, ովքեր փախել են Ադրբեջան։ Նրանց մի մասին իբր կդատեն, մյուս մասն էլ անհետ կկորի Ադրբեջանի սահմաններում, սակայն իրականում դրանց կօգտագործե, որպես թիրախ առաջնագծում, քանի որ դրանց զոհվելու դեպքում հարկավոր չի լինի պաշտոնական որևէ լուր տարածել ու հնարավոր կլինի ևս մի քանի տարի խաբել սեփական ժողովրդին ու միջազգային կառույցներին։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան