ԱԺ ՀԱԿ խմբակցության պտգամավոր Լևոն Զուրաբյանը այս քառօրյայում առաջարկել է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով Տիգրան Սարգսյանի շուրջ ստեղծված օֆշորային սկանդալը լուծելու համար, բայց վարչապետը մերժեց այդ առաջարկը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է, որ այդ քայլով վարչապետը համոզեց, որ այդպիսի բան եղել է:
«Այդ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կլիներ մաքրվելու միջոց, թող հանձնաժոովը ստեղծվեր և ապացուցեր, որ չի եղել: Մի քիչ ծիխաղելի է»,-նշեց Արամ Մանուկյանը:
Վերջինս լրագրողներին հայտնեց, որ վերեջրես վարչապետին ուզում են դարձնեն քավության նոխազ:
«Երեկվանից սկսած իմ մոտ զգացողություն է առաջացել պաշտպանել վարչապետին: Մի պարզ պատճառով, որ ինքը չէ այս ամենի մեղավորը, սա կատարվումէ մեկ մարդու կամքով:Ես ձեզ հավատացնում եմ, որ բոլոր բնագավառներում աշխատելու համար հարկավոր է կեղծել, որ չկեղծես կաշառքը ոնց ես տալու, համակարգն է այդպես»,-նշեց Արամ Մանուկյանը:
ԱԺ պատգամավորը խոսելով Վերահսկիչ պալատի նախագահի հաշվետվությանը նշեց.
«Իշխանը 3 տարի այդ նույն զեկույցը ներկայացրել է, այս անգամ աղմուկն էր շատ, ովքե՞ր են պատժվել, սա քաղաքական հնարք է, այդ մարդկանց ձեռքի տակ պահելու, անհրաժեշտության դեպքում պատժելու համար: Այլ կերպ ասած սովորական շոու է, 3 արարով` հայտնաբերել, ցուցադրել, պատժել կամ չպատժել»: