ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր այցելել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Վերջինս այդ ընթացքում հասցրել է շփվել լրագրողների հետ և տեղեկացրել է ,որ դիմելու է ՍԴ.«Ես ասում եմ, որ ուշ չի հետաձգել ընտրությունները 14 օրով: Ընտրաթերթիկները կարող են նորից տպել:Ես վաղը 16.30 վերջնական դիմելու եմ Սահմանադրական դատարան: Ես առաջներում չէի ասում նրբերանգները, ինչն ինչու էի անում:Դրանից որոշ միջակություններ գլուխները կորցնում էին»:

Պարույր Հայրիկյանը նաև նշել է, որ հնարավոր է լինի միասնական թեկնածու. «Եթե մենք միանանք, ես կասեմ որ ինձ հավատացողներն իրենց ձայները տան Հրանտ Բագրատյանին: Եթե նա դառնա ԱԳ նախարար»: