Red Eagles երկրպագուական շարժումը ֆուտբոլի Հայաստանի եւ Լիտվայի ազգային հավաքականների միջեւ ընկերական խաղից առաջ կանցկացնի միասնական երթ։ Այդ մասին նշվում է շարժման հայտարարությունում։
«Հայաստան - Լիտվա խաղին ընդառաջ Red Eagles ֆան շարժումը կազմակերպում է միասնական երթ դեպի «Հանրապետական» մարզադաշտ` աջակցելու մեր ընտրանուն Լիտվայի դեմ խաղի ամբողջ ընթացքում:
Հավաքվում ենք Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում մարտի 27-ին՝ ժամը 17։00-ից սկսած, իսկ երթը կմեկնարկի 17:45-ին։
Ցանկալի է ունենալ հավաքականի մարզաշապիկներ, իսկ բացակայության դեպքում կարմիր շապիկներ, շարֆեր եւ երկրպագման այլ պարագաներ:
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ակտիվ եւ նվիրյալ երկրպագուներին հրավիրում ենք Red Eagles ակումբի սեկցիա՝ Հարավային տրիբունա, առաջին սեկցիա, միասնաբար ոգեշնչելու, երկրպագելու եւ առաջ մղելու մեր հավաքականին»,- նշվում է հայտարարությունում։
Հայաստան - Լիտվա հանդիպումը տեղի կունենա մարտի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի ժամը 19:00-ին։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին կայացած Հայաստան – Էստոնիա խաղից առաջ երկրպագուների միասնական երթ էր անցկացրել նաեւ ՖԱՖ շարժումը։