ԿՇԵՌՔ (սեպտեմբերի 24 - հոկտեմբերի 23)
ԿԻՆ. Նրա ցանկասիրական ձգտումները ներդրված են ենթագիտակցության մեջ: ժամանակ առ ժամանակ նա զարմանքով իրեն հայտնաբերում է նոր անկողնում և չի կարողանում հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել: Կրքոտ է, բայց սեքսը նրա համար նպատակ չէ՝ չնայած իրականում մեծ տեղ է զբաղեցնում նրա կյանքում: Նրա պահվածքի կշեռքը միշտ տատանվում է:Ուժեղ տղամարդն ընդունակ է իրեն ենթարկել նրան, և կինը հլու-հնազանդ կհետևի նրա բոլոր ցանկություններին:
Թույլ զուգընկերոջ հետ նա ինքն է դրության տեր դառնում: Բայց ոչ այս, ոչ այն դեպքում տղամարդը մերձեցման լիակատարության զգացողություն չի ունենա, քանի որ խոսքը միայն ֆիզիկական բավարարվածության մասին է: Իսկ երբ այս կինն զգում է, որ իրեն սիրում են՝ կերպարանափոխվում է՝ դառնում է ուրախ, հմայիչ, չնայած նրան ռոմանտիկ էություն, այնուամենայնիվ, չես անվանի: Ամուսնանալիս նրա սեռական վարքը առավել գիտակցված ու շահագրգիռ է դառնում:
ՏՂԱՄԱՐԴ. Եվ դարձյալ էության երկվություն: Կշեռքի մի նժարին նրա հրաշալի բնավորությունն է, վայելչագեղությունը, պերճաշուքությունը, ձգտումը կայունության, շրջապատի մարդկանց սերը: Մյուսին՝ կնոջ նկատմամբ ունեցած տառապագին, բոլորից թաքցվող, անզուսպ ձգողությունը, սեքսի անընդհատական ծարավը:
Երբեմն բարեհաջող ներդաշնակություն է ձեռք բերում, և նրան հաջողվում է զսպել իր կրքոտությունը: Բայց պատահում է, որ կշեռքի մյուս նժարն է վար իջնում, և հաճույքի պահանջմունքից խավարում է ողջ աշխարհը: Այդպիսի վիճակը նրա համար հղի է խախտումներով, նյարդային խանգարումներով: Կնոջ հետ մերձեցումը լոկ կարճ ժամանակով է թեթևացնում նրա տառապանքները, և եթե հնարավոր լիներ՝ նա կթողներ թե ընտանիքը, թե աշխատանքը և ամբողջովին կընկղմվեր էրոտիկայի մեջ:
Վիճակը բարդանում է նաև նրանով, որ զուգընկերուհիներին բաժին չի հասնում նրա ուշադրությունից, քանի որ նա ձգտում է միայն իր կրքի բավարարմանը: Նա ընդունակ է հարաբերական հանդարտության հասնել ընտանեկան կյանքում՝ պայմանով, որ կնության առնի նույնատիպ խառնվածք ունեցող կնոջ:
ա) ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, ԱՌՅՈՒԾ, ՋՐՀՈՍ, ԽՈՅ, ԱՂԵՂՆԱՎՈՐ,
բ) ՑՈւԼ, ԱՅԾԵՂՋՅՈւՐ, ԽԵՑԳԵՏԻՆ,
գ) ՁԿՆԵՐ:
Նյութի աղբյուրը` http://yn.am/?index&p=51823&l=am