Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը մեկնաբանել է Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմի պարտությունը Լիտվայի հետ ընկերական խաղում:
«Շատ անորակ խաղ անցկացրեցինք: Շատ բան կա քննարկելու, ուղղելու: Բայց լավ է, որ այս ամենը պատահեց ընկերական խաղում եւ դեռ ժամանակ ունենք իրավիճակը շտկելու համար:
2-ական 45 րոպե անցկացրեցի խաղադաշտում` ընկերական խաղերում: Բնական է, որ վնասվածքից հետո դեռ լավագույն մարզավիճակում չեմ գտնվում: Սակայն, մինչեւ պաշտոնական խաղերը դեռ ժամանակ կա»,- ասել է Գեւորգ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը պարտվել է 0:1 հաշվով, նախորդ ընկերական խաղում էլ 0:0 հաշվով էր ավարտել հանդիպումը Էստոնիայի թիմի հետ:
Սամվել Սուքիասյան
Նյութի աղբյուրը՝ NEWS.am