Վերահսկիչ պալատի 2012թ.-ի տարեկան հաշվետվության վերաբերյալ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի կողմից եզրակացություն չներկայացնելը զավեշտ էր: Դա նշանակում է, որ ցանկացան «շառից, փորձանքից հեռու մնալ»: Այս մասին Ազգային ժողովի հունիսի 14-ի ճեպազրույցում հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` հավելելով, որ խմբակցությունը քննարկման վերջում անպայման կտա իր գնահատականը, երբ պարզա կդառնա, թե «իսկապես ինչ նպատակ է հետապնդում այս հաշվետվությունը»:
«Չեմ բացառում նաև, որ դա իշխանության ներսում որոշակիորեն ինտրիգներ կամ խաղեր են կատարվում, բայց այս պահին ուզում եմ ձեռնպահ մնալ»,-ասաց Ռ.Հակոբյանը:
Խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն էլ ընդգծեց, որ «եթե Ազգային ժողովը թատրոն չէ, և այն փաստաթուղթը, որը ներկայացված է որպես Վերահսկիչ պալատի հաշվետվություն, դա բեմադրություն չէ», ապա դրանից հետո բոլոր խմբակցությունների Խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն էլ ընդգծեց, որ «եթե Ազգային ժողովը թատրոն չէ, և այն փաստաթուղթը, որ ներկայացված է որպես Վերահսկիչ պալատի հաշվետվություն, դա բեմադրություն չէ», ապա դրանից հետո բոլոր խմբակցությունների ղեկավարները պետք է ստորագրեն այն և ուղարկեն ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, Հատուկ քննչական ծառայության պետին,-գրում է Փաստինֆոն:
Ըստ Զ.Փոստանջյանի, դրանից հետո պետք է հարուցվեն քրեական գործեր և դատախազի կողմից տարբեր հայցեր ներկայացվեն դատարան` պետական շահերի պաշտպանության հարցով: