Խոյ. Այլոց հոգսերով մի ծանրաբեռնվեք: Հնարավոր է մոտակա ժամանակներս կստանաք նոր գործնական առաջարկներ հին ծանոթներից, սակայն պատասխանի հարցում մի շտապեք: Հիմա ժամանակն է լավ մտածելու, ամեն բան ծանութեթեւ անելու:
Ցուլ. Ձեր ճանապարհին դուք կարող եք սարեր շուռ տալ, եթե տոկունություն եւ նպատակասլացություն ցուցաբերեք: Հիմա ժամանակը չէ մանրուքների հետեւից ընկնել: Բանակցությունները, գործարքների կնքումը, պայմանագրերի ստորագրումը կանցնի շատ լավ:
Երկվորյակ. Օրը կանցնի արագ եւ հագեցած: Կծախսեք բավական շատ ուժ եւ եռանդ արդյունքների հասնելու համար: Եթե ինչ որ բաներ չի ստացվի հիմա, մի հուսահատվեք: Դեռ կգա ժամանակ այսօրվա ձախողումները հաջողության պսակելով շտկելու համար:
Խեցգետին. Հիմա պետք է, որ կենտրոնացնեք բոլոր ուժերը: Հնարավոր է այսօր ստիպված լինեք տան վերադասավորություն իրականացնել: Հաճելի կլինի ձեզ համար հատկապես տան ինտերիերի դիայների կերպարը: Դա նաեւ կուրախացնի ձեր ընտանիքի անդամներին:
Առյուծ. Այսօր ձեր առաջ մեկ մի, մեկ մյուս խնդիրները կդրվեն: Ստիպված կլինեք լուծել դրանք, ընդ որում անհապաղ կերպով: Մասնագիտական հարցերում օրը կպարգեւի ձեզ նկատելի առաջխաղացում: Կկարողանաք հաջող կերպով ավարտել սկսված բանակցությունները:
Կույս. Սիրելին այսօր ձեզ համար բավական շատ խնդիրներ կստեղծի, ընդ որում, բացարձակապես ակամա կերպով: Ամեն ինչ փորձեք սրտին մոտ չընդունել: Սա կարճատեւ փուլ է, որը կանցնի: Կարեւոր է, որ պահպանեք հավասարակշռություն:
Կշեռք. Այսօր պարզապես ձեզ հակացուցված է ձեռքերը ծալած նստելը: Դուք կարող եք հաջողության հասնել ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում: Հաճելի անակնկալներ են սպասվում հատկապես երեկոյան: Աստղերը խոստանում են ձեզ նոր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, եթե իհարկե ձեր սիրտը դեռ զբաղված չէ:
Կարիճ. Օրը հարմար է գործնական հանդիպումների եւ բանակցությունների համար: Լուրջ խնդիրներ այսօր չպետք է առաջանան: Զբաղվեք այն ամենով, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում: Սիրային հարցերում օրն այնքան էլ հաջող չէ եւ եթե շրջահայեցություն չցուցաբերեք, ապա հնարավոր է, որ խնդիրներ ունենաք:
Աղեղնավոր. Ուժերի ներհոսք կզգաք եւ կկարողանաք կատարել բոլոր գործերը: Առավելագույն արդյունք ստանալու համար պետք է լավ աշխատեք եւ ներդնեք բոլոր ջանքերը: Այսօր կպահանջվեն նաեւ ձեր դիվանագիտական հմտությունները: Եթե ունեք հետաքրքիր գաղափարներ, ապա մի շտապեք կիսվել մյուսների հետ:
Այծեղջյուր. Բարեհաջող ժամանակ է անձնական կյանքում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու համար: Կարող եք մասնակցել նաեւ պաշտոնական միջոցառումների: Աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լինել ֆինանսական վիճակին եւ կրճատել ծախսերը:
Ջրհոս. Այսօր լի կլինեք էնտուզիազմով: Միակ խնդիրը, որ կունենաք այսօր ղեկավարների անբարեհաճ վերաբերմունքն է ձեր հանդեպ: Ամեն բան, սակայն, կփոխվի եւ օրվա վերջում կզգաք, որը օրը անտեղի չի անցել:
Ձկներ.Առանձնահատուկ փոփոխություններ ձեր գրաֆիկում տեղի չեն ունենա: Բարեհաջող ընթացք կունենան այն բոլոր գործերը, որոնք կապված են բիզնեսի հետ: Շատ ժամանակ անցկացրեք ընկերների շրջապատում: Զբաղվեք սեփական առողջությամբ: