Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ եւ հանդիպել բարերար Լեւոն Հայրապետյանի հետ: 
Հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղում եւ ձորակում բնակելի շենքերի, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջության եւ ժամանցային ենթակառուցվածքների շինարարության հետ կապված մի շարք ծրագրեր:
Նախագահ Սահակյանը ողջունել է նման ծրագրերի իրականացումը, որոնք մեծապես կնպաստեն հանրապետությունում զբոսաշրջության զարգացմանը: 
Երկրի ղեկավարն այցելել է նաեւ Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինհարթակ:
Նախագահին ուղեկցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: