Արմավիրի մարզի Արգինա գյուղում եւ գյոււղի հարակից այգիններում այսօր` մարտի 30-ին, 15 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել: NEWS.am-ի հետ զրույցում Արգինայի բնակիչ Էդվարդ Ստեփանյանը պատմեց, որ հիմնականում վնասվել են ծաղկած ծիրանենիները:
«Մոտ 15 րոպե շատ ուժեղ կարկուտ եկավ, էդ ընթացքում, կամ մինչեւ էդ կարկտակայաններից ոչ մի հատ չկրակեցին: Ծառերից միայն ծիրաներիներն են վնասվել, քանի որ ծաղկած էին: Մոտ 20 եւ ավելի տոկոսի չափով բերքը վնասվել է, սակայն եթե գիշերը ցրտի, ցրտահարություն կլինի եւ ողջ բերքը կվնասվի»,-ասաց նա:
Արգինայի բնակիչը նշեց, որ կարկուտը ձյան շերտի նման է գետնի վրա, ջերմաստիճանն էլ ցածր եւ կարկուտը չի հալվում: