Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում մարտի 29-ին վաղ առավոտյան «The HALO Trust» ականազերծող կազմակերպության մեքենայի ականի պայթյունից տուժած 31-ամյա Գարիկ Ղահրիյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
Ըստ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության՝ Ղահրիյանի վիճակի մեջ կա թեթև դրական տեղաշարժ, հեմոդինամիկ տվյալները կայուն են: Նշենք, որ կյանքին վտանգ սպառնալու հետևանքով նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, հեռացվել էր փայծաղը, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ:
Պայթյունից տուժած մյուս ականազերծողի՝ 43-ամյա Արամ Մկրտչյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով: Հիշեցնենք, որ նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում:
Նոր մանրամասներ Արցախում ականի պայթյունից զոհված ականազերծողների մասին
Հայտնի են Արցախում ականի պայթյունից զոհվածների անունները
Ականի պայթյունից զոհվածներն ու տուժածներն Արցախի բնակիչներ էին. «HALO Trust»-ի տղամարդկանց խումբն է եղել