Երեւանում ընթացող «ArmHitec-2018» սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ Դավիթ Նիկողոսյանը նշեց, որ այն շուրջ 200 կգ ծանրություն ունի եւ կարող է տանել մինչեւ 300 կիլոգրամանոց բեռ:
Հայկական KBX ընկերությունը ստեղծել է ավտոմատացված կրակային համակարգ, որն աշխատում է մինչեւ 2 կմ հեռավորությունների վրա:
«Սարքավորումը հնարավոր է կառավարել ոչ միայն ռադիոկապով, այլեւ մանրաթելային օպտիկական կապով: Հատուկ սարքերի եւ տեսախցիկների օգնությամբ հնարավոր է կառավարել սարքը, թիրախավորել եւ խոցել օբյեկտին: Այն, որ կնվազեցնի զինվորի վտանգի ռիսկերը, արդեն մեծ բան է»,- ասաց Վարդան Ալոյանը:
Նշենք, որ սարքավորումը ստացել է «Scorpion C» անվանումը, այն գետնի մեջ թաղվող սարքավորում է եւ նախատեսված է դիրքերում օգտագործելու համար: Այն արդեն անցել է որոշակի փորձարկումներ: Դեռեւս հայտնի չէ, թե երբ այն կսկսի կիրառվել:
Հայկական KBX ընկերությունը ստեղծել է «անօդաչու տանկ»:
«Սա ունիվերսալ պլատֆորմա է, կախված նրանից, թե ինչ կտեղադրեք, նշանակությունը կփոխի: Օրինակ, եթե տեսախցիկ տեղադրեք, կկարողանաք այն հետախուզական նպատակով օգտագործել, եթե զենք տեղադրեք, ապա կարող է օբյեկտ խոցել»,- ասաց նա:
Ընկերության ներկայացուցչի խոսքով, սարքավորումը եզակի է իր տեսակով, բայց դեռեւս չի կիրառվում. համապատասխան փորձարկումներ պետք է անցնի: Սարքավորումն աշխատում է էլեկտրական շարժիչներով: Դավիթ Նիկողոսյանը նշեց, որ սարքավորումը դեռեւս պաշտոնական անվանում չունի, պայմանական «անօդաչու տանկ» են ասում: