ՌԴ Քննչական կոմիտեի Բրյանսկի մարզի ստորաբաժանումը քննում է Կլիմովո ավանի բնակիչ, տարածաշրջանի Չուրովիչյան ժողովրդական պատգամավորների խորհրդի երկրորդ գումարման պատգամավոր, 62-ամյա տղամարդու դեմ հարուցված գործն՝ ըստ ՌԴ քրեական օրենսգրքի անչափահասի բռնաբարությունը հոդվածի հատկանիշների:
Քննության վարկածի համաձայն 2012թ. օգոստոսի վերջին օրերին կասկածյալը Բրյանսկի մարզի Ստարոդուբի շրջանում, իրեն պատկանող մեքենայի մեջ բռնաբարել է այդ նույն շրջանում բնակվող անչափահաս աղջկան,-գրում է փաստինֆոն:
Ներկա պահին կասկածյալը ձերբակալված է: Քրեական գործի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները: