Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը հաղորդում է, որ  հունիսի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները. 

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,545,440 ԱՄՆ դոլար 411.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 85,768,940 ԱՄՆ դոլար 412.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 411.81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 3,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
 
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,302,320 EUR 544.97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,599,044 EUR 548.64 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 26,984 EUR առք եւ վաճառք 547.50 դրամ մեկ եվրոի դիմաց միջին փոխարժեքով: 
 
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 714,978,056 ՌԴ ռուբլի 12.67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 116,324,571 ՌԴ ռուբլի 12.85 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
 
Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 56.2 մլն ԱՄՆ դոլար: