Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 16-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի և Գերագույն դատարանի նախագահի հետ:
Կարևորելով դատաիրավական ոլորտում երկու երկրների դատական համակարգերի միջև առկա համագործակցության դրական փորձն ու այն բարելավելու անհրաժեշտությունը՝ քննարկվելու են հարցերի լայն շրջանակներ:
Մասնավորապես քննարկվելու է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի միջև համագործակցության և իրավական տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև փորձի փոխանակման հնարավորությունները: