Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» կընդունի իտալական «Ռոմային»։
Bet365 բուքմեյքերական գրասենյակը բացահայտ ֆավորիտ է համարում կատալոնական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1․25 գործակցով։ «Ռոմայի» արտագնա հաղթանակը ստացել է 13․00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 6․75։
Օրվա մյուս խաղում «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն անգլիական դիմակայությունում։ Լիվերպուլում կայանալիք խաղում դաշտի տերերի հաղթանակն ունի 2․87 գործակից, մանչեսթերցիներինը՝ 2․50, իսկ ոչ ոքին՝ 3․60։
Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22։45-ին։
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղեր
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 22։45 (Երեւանի ժամանակով)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 22։45