Բաքվում պայթյուն է տեղի ունեցել: haqqin.az-ին հայտնի է դարձել, որ արկը պայթել է գունավոր մետաղի ընդունման կետում:
Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով մեկ մարդ ծանր վիրավորվել է:
Դրա հետ միաժամանակ, haqqin.az-ի խմբագրության տրամադրության տակ է հայտնվել սենսացիոն տեսանյութ, որը նկարահանվել է գունավոր մետաղի ընդունման կետերից մեկում: Տեսանյությում երեւում է տոննաներով չպայթած ռազմամթերք, որն առանց անվտանգության որեւէ միջացառման պահպանման մեծ կույտով իրար վրա է դարսված: Հետաքրքիր է, որ Ադրբեջանի տարածքի ականազերծմամբ եւ չպայթած ռազմամթերքի հավաքմամբ զբաղվում է ANAMA (Ադրբեջանի տարածքի ականազերծման ազգային գործակալություն) կոչվող կառույցը: Հայտնաբերված բոլոր ռումբերը եւ ռազմամթերքը պետք է անհապաղ ոչնչացվեն Պաշտպանության եւ ԱԻ նախարարությունների մասնագետների վերահսկողությամբ: Սակայն անհասկանալի պատճառներով տոննաներով արկեր հայտնվել են Բաքվի կենտրոնում գունավոր մետաղի ընդունման սովորական պահեստում:
Ըստ որում՝ մահացու վտանգավոր արկերի ոչ մի հսկողություն չի իրականացվում: Իրար վրա կուտակված՝ դրանք գտնվում են բաց երկնքի տակ առանց որեւէ պահպանության: