2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ Արցախի ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված արձանագրվել է մահվան ելքով 9 դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածին գրանցված՝ 17 դեպքի դիմաց: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Այդ թվում՝
1. Ադրբեջանի ուժերի կողմից սպանություններ շփման գծում՝ 3 (2017թ.՝ ութ)
2. Ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր՝ 1 (2017թ.՝2)
3. Հիվանդություններից՝ 2 (2017թ.՝ 2)
4. Ծառայության հետ կապված ավտովթարներից՝ 1 (2017թ.՝1)
5. Դժբախտ պատահարներից՝ 1 (2017թ.՝ 2)
6. Զենքի օգտագործման կանոնների խախտումներ՝ 1(2017թ.՝ 2)։
Նշված ժամանակահատվածում սպանության դեպք չի արձանագրվել։
2018թ. 1-ին եռամսյակում ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված արձանագրվել է 6 դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածին գրանցված 3 դեպքի դիմաց: Այդ թվում՝
1. Հիվանդություններից՝ 2 (2017թ.՝ 2)
2. Ծառայության հետ չկապված ավտովթարներից՝ 4 (2017թ.՝ արձանագրվել է 1 դժբախտ պատահարի դեպք):