Նազենի Հովհաննիսյանը մեկնել է Եգիպտոս: 35-ամյա դերասանուհին հանգստանում է Կարմիր ծովի ափին՝ Շարմ Էլ Շեյխում, ինչի մասին տեղեկացրել է Instagram-ում:
Նա մի քանի լուսանկարներ է հրապարակել, որոնք մեկնաբանել է հետեւյալ կերպ.
«Կարմիր ծովի լավագույն հետաքրքրությունն ինձ համար սուզվելն է»:
Մեկ ուրիշ լուսանկարին կից Նազենին գրել է.
«Ես կապրեմ ծովի ափին, այնտեղ, որտեղ ավարտվում է հողը, սկսվում է նոր աշխարհը: Երջանկության եւ երազանքների աշխարհը»: