Դանիայի կեղծված անձնագրով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի մեջ մեղադրվող իրաքցի Ռաշիդ Ռ.-ն դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի, Ռաշիդը 2017թ. դեկտեմբերի 10-ին Դուբայից ժամանել է Երեւան Ավստրիա մեկնելու նպատակով: «Զվարթնոց» օդանավակայանում նա ներկայացրել է իր` Իրաքի քաղաքացու անձնագիրը և դեռևս չպարզված հանգամանքներում կեղծած` Դանիայի Թագավորության քաղաքացու քարտը` որպես վերոհիշյալ չվերթի ուղևոր հաշվառվելու հիմք: Սակայն, 30-ամյա տղամարդուն չի հաջողվել երկրից մեկնել, քանի որ օդանավակայանի սահմանային վերահսկողության աշխատակիցները բացահայտել են նրա կեղծ անձնագիրը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն իրաքցի տղամարդուն մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 4 ամսվա ազատազրկման: