«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատրաստվում է դատի տալ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանին:

«Դիմելու եմ գլխավոր դատախազին շատ հստակ պահանջով՝ քաղաքացիների իրավունքները նվազեցնող սահմանադրության նախագիծ պատրաստելու, պատգամավորների անիրազեկությունից օգտվելով՝ դա նրանց պարտադրելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Գագիկ Հարությունյանին եւ Վարդան Պողոսյանին: Պատմության մեջ չպետք է մնա, թե ով ինչ կասի, այլ պետք է մնա, թե ինչ էր ասում Պարույր Հայրիկյանը այդ մարդկանց վերաբերյալ»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Հայրիկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում