ԱՄՆ նախագահ Թրամփը զգուշացրել է Ռուսաստանին, որ Սիրիային հրթիռային հարված է հասցվելու: Ռուսաստանը խոստանում է խոցել հրթիռներ. «Պատրաստվիր, Ռուսաստան, հրթիռները գալիս են՝ գեղեցիկ, նոր եւ խելացի», գրել է նա Թվիթերում:
Թրամփը նաեւ կոչ է արել չհամագործակցել Ասադի հետ, ով «սպանում է իր ժողովրդին ու դրանից հաճույք ստանում»:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է ստուգումների արդյունքները սիրիական Դումա քաղաքում, հաստատելով առնվազն 500 մարդու քիմիական թունավորումը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am