Մանրամասները դիտե՛ք տեսանյութում
Շատ դեպքերում ես գիտեմ մարդիկ, որոնք ուղղակի ամաչում են ասել, որ իրանք ասենք թե կարան սիրեն մեր շարականը, ասենք թե երգեցողությունը կամ մեր հայկական կարպետագործությունը: Ամաչում են, որովհետև դա ժամանակակից չի թվա: Եվ ցավոք սրտի, այսօր, քանի որ մեր մոտ շատ կտրուկ նաև գնում ա էդ դաստիարակչական խմբի մեջ երիտասարդացումը, այսինքն՝ ուսուցիչների մեջ երիտասարդացում, որոնք արդեն իսկզբանե գալիս են դպրոց այդ լվացած և այդ ծանր դեֆորմացված հոգեբանությունով և նույն բանը քարոզում են դպրոցում՝ մի կողմից:
Մյուս կողմից՝ մոդայիկ մասնագիտություններ ձեռք բերելու համար ծնողների կողմից երեխաները ուղորդված են որոշակի առարկաների վրա ուշադրություն դարձնելու, և մնացած առարկաները մոռանալու, այսինքն՝ էսօր ֆիզիկա, մաթեմատիկա՝ լավագույն դեպքում, բայց ասենք, ինչ որ կապված ա համակարգչային գիտությունների հետ, այդ առարկաների վրա շատ ավելի շատ ուշադրություն ա դարձվում՝ ծնողնորի կողմից, որովհետև այ սա ժամանակակից ա, այ սա կարա լավ աշխատանք ապահովի երեխաներին և այլն:
Մանրամասները՝ տեսանյութում