Այ քեզ բան, փորձանքը եկավ այնտեղից, որտեղից չէին սպասում։ Խոսքը ոչ թե «Ռոմա»- «Բարսելոնա» հանդիպման մասին է, այլ այն մասին, որ Քլոե Քարդաշյանի կյանքի խաղաղ երկնակամարում սև-սև ամպեր են կուտակվել։ Ու, ըստ երևույթին, հիմա 33-ամյա հեռուստաաստղը պարզաբանումներ է սկսել իր բոյֆրենդ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնի հետ։
Հայտնում են , որ մարզիկին տեսագրել են անցած տարվա հոկտեմբերին այն պահին, երբ նա զվարճանում էր երկու աղջիկների հետ, ընդ որում՝ այդ ժամանակ Քլոեն արդեն հղիության երրորդ եռամսյակում էր։ Տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել լաունջ բարում, ուր Թրիստանը եկել էր իր ընկերների հետ՝ Cleveland Cavaliers-ն ընդդեմ Washington Wizards բասկետբոլային հանդիպումից առաջ։
Ի դեպ, երեք օր առաջ Թրիստանին «բռնացրել են» այն պահին, երբ նա հյուրանոցի իր համար էր ուղեկցում մեկ այլ աղջկա։