Երգչուհի Անահիտ Սիմոնյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել:
Երգչուհին ներկայացրել է իր շատ սիրելի երգիչ՝ Միշա Մարվինի «С ней» ստեղծագործության cover-ը: Անահիտը շնորհակալություն է հայտնել Նիկ Էգիբյանին աշխատանքի համար:
Ավելի վաղ երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնայնը Instagram-ի իր էջում, ինչպես նաև story հավելվածում նոր լուսանկարներ էր հրապարակել: Տեղադրված լուսանկարներում Անահիտը ցուցադրել էր, թե ինչպես է պաղպաղակ ուտում Երևանի փողոցներում:
Հրապարակված լուսանկարներից մեկին կից նա անգլալեզու մեկնաբանություն էր թողել. «Ես սիրում եմ իմ քաղաքաը (I love my city)»:
Նշենք, որ երգչուհի-դիզայները գունեղ ֆոտոշարք էր հրապարակել: Նա ներկայացել էր իր հեղինակած կապույտ կոստյումով: