Խոյ. Բարենպաստ ժամանակաշրջան եք թեւակոխել: Եթե որոշեք պասիվ դիտորդ լինել, ապա շատ հնարավորություններ ձեռքից բաց կթողնեք: Իսկ եթե, ահա, նախաձեռնողականություն ցուցաբերեք, ապա ձեր ճանապարհին խնդիրների չեք հանդիպի: Այսօր խորհուրդ չի տրվում զբաղվել արտաքին տեսքի հարդարմամբ:
Ցուլ. Կունենաք բավականաչափ էներգիա եւ ուժ օրվա ընթացիկ հարցերը կարգավորելու համար: Աշխատավայրում ոչ վատ հնարավորություններ կբացվեն ձեր առաջ: Ցանկացած վիճահարույց իրավիճակից դուրս կգաք, շնորհիվ դիվանագիտական ձեր հմտությունների եւ խոսքի համոզչականության:
Երկվորյակ. Քիչ գործ չեք հասցնի կատարել այսօր: Միայն թե ուշադիր եղեք, որպեսզի անհարկի կոնֆլիկտների մեջ չխրվեք: Այսօր կատարված գնումների արդյունքում ձեռք բերված իրերը երկար կծառայեն ձեզ: Պարտք մի վերցրեք եւ պարտք մի տվեք:
Խեցգետին. Լուրջ անախորժությունների մի սպասեք: Եթե ցանկանում եք նոր գործեր սկսել, ապա ամենից հարմար ժամանակն է: Նախաձեռնողականություն հանդես բերեք: Հարազատների ջերմությանը պատասխանեք նույնպիսի անկեղծ վերաբերմունքով:
Առյուծ. Այս փուլը հարմար է ցանկացած նոր նախագծեր սկսելու համար: Մի կասկածեք ձեր հաջողակությանը: Որոշումներ կարող եք կայացնել, սակայն երկար կշռադատելուց հետո: Աշխատանքային օրվա վերջում ուշադիր եղեք մարդկանց` ձեզ տրված խորհուրդներին: Դրանք կարող են նաեւ լինել սադրիչ:
Կույս. Չմտածված քայլեր մի կատարեք: Այդ դեպքում անտեղի խնդիրների մեջ չեք հայտնվի հաստատ: Մասնագիտական գործունեության ոլորտում որեւէ լուրջ փոփոխություն չի սպասվում: Ամեն բան կընթանա իր բնականոն հունով: Չափազանց անկեղծանալը նույնպես սխալ է: Ամեն դեպքում տարրական զգուշավորություն պահպանեցեք շփումներում:
Կշեռք. Սա ժամանակահատված է, երբ պետք է աշխատել, անընդհատ եւ անդադար աշխատել: Միայն այդ կերպ դուք նկատելի առաջընթացի կհասնեք: Էմոցիոնալ ֆոնը բարենպաստ է, եռանդն ու ուժը նույնպես բավարար են: Մնում է մի կողմ դնել ծուլությունն ու անցնել գործի: Կարող եք մեկնել նաեւ կարճատեւ ուղեւորությունների:
Կարիճ. Այսօր ամեն բան կհասցնեք եւ ինքներդ ձեր կատարած աշխատանքից գոհունակ կավարտեք օրը: Անձնական պլանում եւս նեղսրտելու առիթ չկա: Միակ խնդիրն այն է, որ ձեր օրվա ռեժիմում սահմանեք համակարգվածություն, ըստ առաջնահերթությունների եւ կարեւորության:
Աղեղնավոր. Հնարավոր է անհանգստանաք աշխատավայրում ունեցած խնդիրների պատճառով: Սա այն դեպքն է, երբ չպետք է հիմնվել միայն սեփական ուժերի վրա եւ կարող եք նաեւ գործընկերների օգնությունից օգտվել: Վստահեք այն ինֆորմացիային, որը կստանաք օրվա երկրորդ կեսին: Այսօր ինտուիցիան լավ խորհրդատու չի լինի ձեզ համար:
Այծեղջյուր. Հնարավորինս շատ ժամանակ գտեք սիրած գործով զբաղվելու համար: Չարժե սահմանափակել ինքներդ ձեզ ցանկությունների հարցում: Փոքրիկ չարաճճիություններն այսօր լիովին թույլատրելի են: Հարաբերություններ պարզել, չի կարելի, քանի որ կա վտանգ տեւականորեն բախումնային իրավիճակի մեջ խրվելու: Երեկոյան խորհուրդ է տրվում անցկացնել մեկ բաժակ տաք շոկոլադով հեռուստաէկրանի առաջ` ֆիլմ դիտելով:
Ջրհոս. Օրվա առաջին կեսին հետաքրքիր նոր ծանոթություններ կունենաք: Հնարավոր է հեռախոսազանգ ստանաք մի մարդուց, ումից երկար ժամանակ տեղեկություններ չեք ունեցել եւ կարոտել եք:Բացառեք ցանկացած շահադիտականություն գործնական բանակցություններում, այլապես լուրջ կորուստներ կունենաք:
Ձկներ. Այսօր հեշտորեն կլուծեք բավական բարդ խնդիրներ: Ուշադրություն դարձրեք ֆինանսական վիճակին: Խուսափեք ռիսկային գործարքներից, քիչ ծանոթ անձանց հետ գործնական քննարկումներից: Ընտանեկան հարցերում ցուցաբերեք լայնախոհություն եւ շրջահայեցություն: