Թուրքիայում «հայերի գանձերը» գտնելու մոլուցքը նույնիսկ հեռուստատեսությամբ է գովերգվում։
Թուրքական HaberturkTV հեռուստաընկերության եթերում իրեն «գանձեր փնտրելու մասնագետ» կոչող Ուղուր Քուլաչ անունով տղամարդը մանրամասներով պատմել է, թե ինչպես պետք է փնտրել թաքցրած գանձերը, ինչպես պետք է ճիշտ հասկանալ շիֆրերը եւ ինչպես պետք է օգտագործել դետեկտորը։
Այս հաղորդումից հետո հնագետները բողոքել են նմանատիպ հաղորդման դեմ՝ հայտարարելով, որ գանձեր փնտրողները վնասում են հնագիտական կարեւոր նմուշներ։
Իր հերթին «գանձեր փնտրելու մասնագետը» հայտարարել է, թե մարդիկ գանձեր են փնտրում, որ լավ ապրեն, իսկ ինչու ինքը չպետք է օգնի նրանց, որ լավ ապրեն։