«Ժամանակ» թերթը զրուցել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ։  Հատված հարցազրույցից.

Պարոն Գրիգորյան, տեղեկություններ կան, որ Ձեր հայրը՝ Մանվել Գրիգորյանը, ուզում է Ձեզ տեսնել Արմավիրի մարզպետի պաշտոնում, կարծում եք փոփոխություն կլինի՞ մարզպետի պաշտոնում, նաեւ՝ Դուք ցանկություն ունե՞ք մարզպետ աշխատելու։

Հարցին հարցով պատասխանե՞մ, թե ուղղակի։

Անկեղծ պատասխանեք։

Նման ցանկություն չունեմ, ուրի՞շ։

Խոսքը Ձեր հոր ցանկության մասին է, ասում են՝ Գեներալ Մանվելն է ուզում Ձեզ տեսնել Արմավիրի մարզպետի պաշտոնում։
Իմ հայրն էլ նման ցանկություն չունի։

Տեղեկություններ կա, որ Արմավիրի մարզից բավականաչափ արտագաղթ կա, արդեն իսկ նաեւ կարկուտի պատճառով։ 
Ինչի՞ միայն Արմավիրի մարզում։ Ոչ միայն կարկուտը, ընդհանրապես, մեր ժողովուրդը սիրում է արտագաղթել, մինչեւ կարկուտն էլ էին արտագաղթում, կարկուտից հետո էլ։ Ինձ թվում ա, ավելի շատ հուսահատություն ա։

Ձեզ նաեւ հաջողվում է քաղաքապետի պաշտոնը համատեղել Ձեր բիզնեսի հետ։

Հետաքրքիր է՝ ինչ բիզնես, օրինակ՝ ես մինչեւ հիմա չգիտեմ, ինչ բիզնես ունեմ։ Ինձ տեղյակ կպահե՞ք։

Դուք չունե՞ք ռեստորանային համալիր, երթուղային գծեր։

Շատ շնորհակալություն ցանկության համար, երբ որ ունենամ, անպայման տեղյակ կպահեմ ձեզ։ Այսինքն՝ տեղյակ չե՞ք, որ ունեք այդ բիզնեսները։ Նման բան առաջին անգամ ձեզնից եմ լսում...»,- մեջրում է «Ժամանակը»