«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Գորիսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որից հետո մարզպետի պարտականությունները դրվեցին մարզպետի տեղակալի՝ Արա Դոլունցի վրա: Վերջինս այս պահին մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է, և արդեն այս իրողությունը զանազան խոսակցությունների առիթ է հանդիսացել թե՛ սյունեցիների, թե՛ առհասարակ քաղաքական-հասարակական շրջանակների համար: Մասնավորապես նշվում է, թե Դոլունցը եղել է և կա Սուրեն Խաչատրյանի ամենամտերիմ մարդը, և նրա հաստատումը մարզպետի պաշտոնում կնշանակի՝ Խաչատրյանին պահել մարզում «հարց լուծողի» կարգավիճակում: Ի դեպ՝ իշխանական շրջանակում կա հատված, որն ակտիվորեն աշխատում է Դոլունցի նշանակման դեմ՝ որպես փաստարկ ներկայացնելով «Լիսկայի մարդ» լինելու հանգամանքը: «ՉԻ» տեղեկություններով՝ որպես ապագա մարզպետ շրջանառվում է նաև գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի՝ Մելոյի թեկնածությունը: Վերջինս Սերժ Սարգսյանի հայրենակիցն է. Մելոն ծնվել է Գորիսի շրջանի Տեղ գյուղում»:

Շարունակությունը՝ «ՉԻ» այսօրվա համարում: