Խոյ. Օրը կպահանջի ձեզանից պատասխանատու եւ կենտրոնացված աշխատանք: Քրտնաջան աշխատեք, եւ արդեն երեկոյան կարող եք քաղել աշխատանքի պտուղները: Պլանները կյանքի կոչելու համար, նախ փորձեք ընտրել դաշնակիցներ եւ գործընկերներ, ապա արդեն` ֆինանսական աղբյուրներ գտեք եւ անցեք գործի: Կարող եք վստահել ինտուիցիային: Այն այսօր ճիշտ խորհրդատու կլինի ձեզ:
Ցուլ. Այսօր գործնական նոր հեռանկարներ կբացվեն ձեր համար: Ու թեեւ շատ հարցերում որոշակիություն դեռ չկա, սակայն ձեր ոգեւորությունը մեծ կլինի: Հնարավոր է, որ ոչ բոլոր ձեր պլանները կյանքի կոչվեն, սակայն մի անհանգստացեք, քանի որ ապագայում ամեն բան իր տեղը կընկնի:
Երկվորյակ. Օրը հարմար է գործնական խնդիրներ կարգավորելու համար: Հարկավոր է արդյունավետորեն կազմակերպել օրվա գրաֆիկը եւ անցնել գործի: Ընդհանուր առմամբ վատ արդյունքների չեք հասնի: Ֆինանսական հարցերում հարկ է ցուցաբերել զսպվածություն: Խուսափեք խոշոր գումարներից:
Խեցգետին. Լավ արդյունքի հասնելու համար, հարկ է գործել ինքնուրույն, առանց հույս դնելու շրջապատի մարդկանց վրա: Միայնակ գործելով, շատ խնդիրներից եւ անհանգստություններից զերծ կմնաք: Երեկոյան կարող եք դուրս գալ զբոսանքի: Հնարավոր է ճակատագրական հանդիպում:
Առյուծ. Ժամանակ մի ծախսեք ինչ որ մեկին ինչ որ բանում համոզելու համար: Գործով ապացուցեք` որն է ճիշտ եւ որը` սխալ: Էմոցիաներն այսօր կարող ենք խլացնել բանականության ձայնը: Ցուցաբերեք համբերատարություն հատկապես մարդկանց հետ շփվելիս: Մարդկանց օգնության կարիքը շուտով կզգաք:
Կույս. Իրադարձությունները մի արագացրեք եւ մի կայացրեք հապճեպ որոշումներ: Եթե բոլոր խնդիրներին, որոնց այսօր կբախվեք, մոտենաք ստեղծագործաբար, ապա բավական լավ արդյունքների կհասնեք: Հարազատների հետ զրույցներում հարկ է, որ ցուցաբերեք զսպվածություն: Խուսափեք սուր որակումներից եւ բախումների հանգեցնող հայտարարություններից:
Կշեռք. Քիչ ջանք ու եռանք չեք ծախսեի այսօր առօրեական հարցերի վրա: Ամեն դեպքում որոշ հարցեր կփակվեն, մյուսները կմնան կիսատ: Պատճառը ոչ այնքան ձեր անկարողությունն է, որքան հանգամանքների ոչ բարենպաստ դասավորվածությունը: Ամեն դեպքում պահպանեցեք լավատեսությունը:
Կարիճ. Այսօր հատկապես եղեք կարգապահ եւ ուշադիր: Նպատակը, որին ընթանում եք, բավական բարդ է եւ դժվար հասանելի, այնպես որ երբեք չհուսահատվեք, եթե հանկարծ ինչ ինչ դժվարությունների կամ հանգամանքների բերումով ժամանակը ձգձվի եւ ձեր ընթացքը դանդաղի: Գայթակղիչ առաջարկներ կստանաք, սակայն խուսափեք միանգամից նոր գորերի մեջ խրվելուց:
Աղեղնավոր. Եթե երեկ լավ եք աշխատել, ապա այսօր ձեր ջանքերը ըստ արժանվույն կգնահատվեն, սակայն գործընկերները կամ ղեկավարները կուզենան նաեւ մի փոքր քննություն անցկացնել ձեր մասնագիտական որակների առումով: Պատրաստ եք նման փորձության ենթարկվելու:
Այծեղջյուր. Օրը խոստանում է լինել հագեցած: Հնաավոր է ինչ ինչ վաղուցված երազանքներ կատարվեն այսօր, ինչից կոգեւորվեք: Մի խուսափեք ընկերների հետ շփվելուց: Հենց այդ շփումներն են, որ ձեր կյանքում դրական փոփոխություններ կբերեն: Աշխատավայրում եւ տանը առաջացած խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ գտեք:
Ջրհոս. Այսօրվա համար պլանավորեք այն գործերը, որոնք մինչ այժմ հետաձգել էիք` սպասելով լավ ժամանակների: Հնարավոր է կարեւոր տեղեկություններ ստանաք: Այսօր վստահեք ձեր ինտուիցիային: Երեկոյան կարող եք տանը մնալ եւ ժամանակ անցկացնել գիրք կարդալով կամ ֆիլմ նայելով:
Ձկներ. Հարմար ժամանակ է` ձեր հետագա քայլերը մի քանի քայլ առաջ հաջորդականությամբ պլանավորելու համար: Ցուցաբերեք շրջահայեցություն, շատ ժամանակ հացկացրեք ընտանեկան եւ տնային գործերին: Կարող եք երեկոյան մարզասրահ այցելել կամ դուրս գալ զբոսանքի: