Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել և իր կարծիքն արտահայտել բողոքող և պայքարի դուրս եկած երիտասարդների մասին:
Նա գրել է. «Յուրաքանչյուրս ունի ազատ արտահայտվելու իրավունք ու ես ուրախ եմ տեսնել բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ընդվզում են ներկա իշխանության վարած քաղաքականության բացթողումներին ու սեփական ձայնը հնչեցնում սթափեցնելու համար այն ղեկավարներին, ովքեր պարտավոր են ԾԱՌԱՅԵԼ սեփական ժողովրդին, սակայն մոռացել են դրա մասին ...Բայց հարգելիներս ձեր քայլով մի պարտադրեք ու մի վիրավորեք մարդկանց ովքեր ունեն սեփական կարծիք ու դիրքորոշում, նաև իրավունք սեփական կյանքը տնօրինելու ու որոշում կայացնելու...դա նողկալի է, ոչ ժողովրդավար ու ամենա կարևորը անթույլատրելի...չի կարելի չարախոսել, նախանձել, վիրավորել այն մարդկանց, ում կարծիքը, դիրքորոշումը մեղմ ասած չի համապատասխանում ձեր կտրուկ որոշումներին...դա ոչ մի լավ բանի չի բերի...եթե ուզում եք փոփոխություններ ու հաստատ ուզում ենք ուրեմն հարգեք ՄԱՐԴՈՒՆ` ձեր կողքն ապրող ՀԱՅԻՆ...Նոր գաղափարները կառուցեք սիրո, փոխընբնման, հարագանքի ու ոչ թե չարացած ու գազազած ռեպլիկների վրա...Այդ դեպքում ԻՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ կարող էք ասել...Ես այսօր խիստ վիրավորված եմ մի շարք անդաստյարակ ու անհավասարակշռված երիտասարդներից, ովքեր անպատասխանատու հայտարարություններ են հնչեցնում իմ ու շատ հարգված մարդկանց հասցեին, ում աշխատածի, ստեղծածի ու վաստակածի արժեքի կեսը չարած` գետնին են հավասարացնում...Չի կարելի ու դա ոչ մի լավ բանի չի բերի...Պայքարեք ձեր վաղվա օրվա` բարեկեցության համար, բայց մի վիրավորեք ու նվաստացրեք այն ինչը ձեզ ստիպեց դիմել համապատասխան քայլերի...ԱՍՏՎԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՀԵՏ»: