Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է հեռարձակել, թե ինչպես են ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, Ամիրյան–Զաքյան խաչմերուկից տեղափոխում քաղաքացիներին։
Եթերում նա ասել է, որ պատահմամբ ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները, ուժ կիրառելով, մեքենա նստեցնում քաղաքացիներին։
Ականատեսներն էլ պատմել են, որ ոստիկանները հայհոյել են փողոցում ազդանշան տվող մեքենաների վարորդներին և սկսել են ուժ կիրառել։
Հրապարակված տեսանյութում երևում է, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկաններից պահանջում է ներկայանալ, հարցեր է տալիս, սակայն նրանք, անպատասխան թողնելով պատգամավորի հարցերը, հեռանում են։
Նիկոլ Փաշինյանը խոստացավ վաղվա հավաքների ընթացքում անդրադառնալ ոստիկանների գործողություններին։


