Սերժ Սարգսյանի հրաժարականի ֆոնին հնչել են առաջին արձագանքները տարբեր կառույցներից եւ քաղաքական պետական գործիչներից: ՌԴ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասել է, որ այն ժողովուրդը, որը ունի ուժ` պատմության ամենաբարդ իրավիճակներում չմասնատվելու եւ պահպանելու հարգանքը մեկմեկու հանդեպ, հզոր ժողովուրդ է:
Մարիա Զախարովան նաեւ հավաստիացրել է, որ Ռուսաստանը միշտ Հայաստանի կողքին է: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն է անդրադարձել նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
Սահակաշվիլին եւս շնորհավորել է Հայ ժողովրդին այն բանի համար, որ կարողացավ աշխարհին ցույց տալ, որ ունի արժանապատվություն եւ ուզում է ապրել նորմալ, ազատ պայմաններում, ազատ կոռուպցիայից` ինքնուրույն տնօրինելով սեփական ճակատագիրն ու կյանքը: Սահակաշվիլին իր շնորհավորանքը Հայ ժողովրդին հղել է տեսաուղերձով, որը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում