ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանը այսօր Սահմանադրական դատարանին է հանձնել ընտրություները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ իր դիմումը: Եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա Պ. Հայրիկյանը իր դիմումը ետ կվերցնի և ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ը կմնա անփոփոխ: