Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ բավարավեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1 (տեսանյութ):
61-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրի փոխանցումից հետո սլովենացի Յան Օբլակի պաշտպանած դարպասը գրավեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը: 82-րդ րոպեին «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խփեց պատասխան գոլը:
Հյուրերը 10-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց խորվաթ պաշտպան Շիմե Վրսալկոն:
Ֆրանսիական «Մարսելը» տանը մրցեց ավստրիական «Զալցբուրգի» հետ եւ հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 3-ին:
Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ առաջին հանդիպում
«Արսենալ» - «Աթլետիկո»՝ 1:1
Ալեքսանդր Լյակազեթ, 61 – Անտուան Գրիզման, 82
Հեռացում՝ Շիմե Վրսալկո («Աթլետիկո»), 10, երկրորդ դեղին քարտ
«Մարսել» - «Զալցբուրգ»՝ 2:0
Ֆլորիան Տովեն, 15, Քլինթոն Նջիե, 63