«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու միտքը քաղաքական ուժերի մի մասն այնքան էլ ոգեւորությամբ չի ընդունել: Բանն այն է, որ ընտրությունները նաեւ մեծ ծախսեր են ենթադրում, եթե անգամ ոչ ընտրակաշառքի, ապա նախընտրական շտաբներ բացելու, քարոզչական խմբեր պահելու, հեռուստատեսությամբ եթեր գնելու առումով:

Իսկ կուսակցությունները, հատկապես խորհրդարան անցածները, մեկ տարի առաջ էր՝ ահռելի միջոցներ էին այդ նպատակով ծախսել, եւ որեւէ մտքի ծայրով անգամ չէր անցել, որ Հայաստանում քաղաքական իրադարձություններն այսպիսի դրամատիկ ընթացք կունենան:

Ընդհակառակը, նրանք հույս ունեին, որ հաջորդ 5 տարիներին հանգիստ ապրելու են ու կարողանալու են այդ գումարները հետ բերել: Բայց հիմա հակառակն է:

Հավելենք, որ պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ իշխող ՀՀԿ-ն ԱԺ նախընտրական շրջանում քարոզարշավի վրա ծախսել է 379.9 մլն դրամ: Եվ սա չի ներառում ընտրակաշառքի գումարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում