Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ ծնկի վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի խաղում: Այդ մասին հայտնել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Հայաստանի հավաքականի ավագը ծնկի վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ ընդգրկվել էր «Արսենալի» մեկնարկային կազմում եւ դարձավ գոլի հեղինակ՝ գրավելով իր նախկին ակումբի դարպասը: Ֆրանսիացի մասնագետի խոսքով՝ 76-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել էր վնասվածքի պատճառով:
«Մխիթարյանին փոխարինեցի, քանի որ նա հարված էր ստացել նույն ծնկին: Առաջիկա 48 ժամում հայտնի կդառնա, թե արդյոք վնասվածք ստացած խաղացողները կկարողանան մասնակցել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղին»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:
Հիշեցնենք, որ մինչեւ Մանչեսթերում կայացած հանդիպումը 29-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում էր ապրիլի 5-ից, երբ ծնկի վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում:
Մայիսի 3-ին «Արսենալը» Մադրիդում Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպում է անցկացնելու «Աթլետիկոյի» հետ (առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը):